Գերմանիայում 150 փախստական հարձակվել է ոստիկանների վրա
Գերմանիայում 150 փախստական հարձակվել է ոստիկանների վրա՝ Տոգոյից ներգաղթյալի արտաքսումը կանխելու համար:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, միջադեպը տեղի է ունեցել Էլվանգեն քաղաքում՝ Նյուրեմբերգի և Շտուտգարտի միջև:
ԶԼՄ-ների տվյալներով՝ չորս սպա ժամանել է քաղաքի միգրացիոն կենտրոն Տոգոյից 23-ամյա երիտասարդին արտաքսելու համար: Փախստականների խումբը, սակայն, սկսել է հարձակվել պարեկային ավտոմեքենաների վրա, վախեցնել սպաներին և պահանջել ազատ արձակել երիտասարդին:
Վտանգի լրջության պատճառով դեպքի վայրում գտնվող ոստիկանները խնդրել են անվտանգությանը գտնել բանալին և ապաստան խնդրող երիտասարդին ազատել ձեռնաշղթաներից:
Նշվում է, որ տոգոացին այնուհետև հեռացել է դեպքի վայրից:










