ԱՄՆ-ն Թրամփի օրոք առաջին անգամ Գուանտանամոյից բանտարկյալ է փոխանցել երրորդ երկրին
Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք առաջին անգամ Գուանտանամոյի բանտից կալանավոր է փոխանցել երրորդ երկրին, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Սառա Հիգինսին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ն կալանավորին՝ Մոհամեդ Հազա ալ Դարբիին, փոխանցել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին:
Նշվում է, որ Ալ Դարբին 13 տարի է անցկացրել Գուանտանամոյում: Նա մեղավոր է ճանաչվել 2002թ. ամերիկյան նավթային տանկերի միտումնավոր պայթեցման համար:
Հայտնի է, որ այժմ Գուանտանամոյի բանտում պահվում է 40 բանտարկյալ:
Ավելի վաղ նախկին նախագահ Բարաք Օբաման հրամանագիր էր ստորագրել Գուանտանամոյի փակման մասին, սակայն իշխանության գալուց հետո Թրամփը չեղարկել է այդ որոշումը:










