Մել Գիբսոնը մտադիր է ռազմական դրամա նկարահանել
«Քրիստոսի չարչարանքները» և «Ապոկալիպսիս» ֆիլմերի ռեժիսոր Մել Գիբսոնը պատրաստվում է նկարահանել «Ավիակիրը» ռազմական դրաման:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, ֆիլմի սցենարը գրել է Ռոզալինդ Ռոսը՝ Ջոն Ույուկովիթսի «Դժոխք երկնքից» գրքի և Երկրորդ աշխարհամարտի պատմության ընթացքում մահապարտների ամենահայտնի հարձակման հիման վրա:
Ֆիլմի գործողութjունները տեղի են ունենում 1945 թվականի ապրիլին՝ Օկինավա նահանգի համար մղված պայքարի ժամանակ: «Լեֆֆի» ականակիրը դիմակայել է ավելի քան 20 մահապարտի հարձակման, ինչի արդյունքում ստացել է «Նավ, որը չի կարող մահանալ» մականունը:
Գիբսոնի նախորդ ռեժիսորական աշխատանքը՝ «Խղճի նկատառումներով» ֆիլմը, նույնպես պատմում էր Օկինավայի մարտերի ժամանակաշրջանի դեպքերի մասին: Նոր ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը դեռևս հայտնի չէ:










