Չինաստանում ուղևորը փորձել է բացել օդանավի վթարային դուռը՝ մաքուր օդ շնելու համար (լուսանկար)
Չինաստանի Սիչուան նահանգի Մյանյանգ քաղաքի օդանավակայանում երիտասարդ ուղևորը փորձել է բացել վթարային դուռը՝ մարդաշատ օդանավում թարմ օդ շնչելու համար:
Ինչպես գրում է Oddity Central-ը, նրան հաջողվել է բացել վթարային օդանցքը, ինչի արդյունքում քամին կարող էր դուրս քշել իրեն: Ուղևորներից շատերը կարծում են, որ թռիչքից առաջ օդանավի անձնակազմի հրահանգներին հետևելն անիմաստ է, սակայն միջադեպը վկայում է, որ յուրաքանչյուր ուղևոր պարտավոր է հետևել անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգներին:
Չեն ազգանունով հայտնի 25-ամյա տղամարդը, չսպասելով օդանավից դուրս գալուն, երբ ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարել, որոշել է մաքուր օդ շնչել: Բացելով դուռը, որը նրա կարծիքով պատուհան պետք է լիներ, նա ականատես է եղել, թե ինչպես է ինքնաթիռն արագ թեքվում դեպի աջ:
Ուղևորին տուգանել են 70 000 յուանով ($11,000), որը ծախսվելու է օդանավի վերանորգման համար:










