Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհված օդաչուներից մեկը հայ է
Սիրիայում ռուսական Սու 30ՍՄ կործանիչի մասնակցությամբ ավիաաղետ է տեղի ունեցել, հայտնում է ria.ru-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:
«Երկու օդաչուն, որոնք մինչև վերջին պահը պայքարել են օդանավի համար, դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ զոհվել են»,-հայտնել են ՊՆ-ից:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավիաաղետը տեղի է ունեցել Միջերկրական ծովի օդային տարածքում՝ այն ժամանակ, երբ կործանիչը բարձրություն էր հավաքում «Հմեյմիմ» ռազմաբազայից դուրս գալուց հետո:
Ըստ նախնական տվյալների՝ կործանիչի ուղղությամբ կրակ չի բացվել: Չի բացառվում, որ դրա շարժիչի մեջ կարող էր թռչուն հայտնված լինել:
Ըստ Vesti.ru–ի՝ զոհված օդաչուներից մեկը հայ է՝ մայոր Ալբերտ Դավիդյան։










