Հնդկաստանում փոշու փոթորկի հետևանքով զոհվել է առվազն 77, տուժել 143 մարդ (լուսանկարներ)
Հնդկաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցած հզոր փոշու փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 77 մարդ, տուժել է 143-ը, հայտնում է The Independent-ը:
Նշում է, որ Ռաջաստան և Ուտար Պրադեշ նահանգներում փոթորիկն արմատախիլ է արել ծառեր, փլուզել է բազմաթիվ տներ և այլ շինություններ:
Հայտնի է, որ քամու արագությունը հասել է 130կմ/ժ ցուցանիշի: Զոհերի մեծ մասը գրացվել է Ուտար Պրադեշ նահանգում:
Նահանգային իշխանությունների խոսքով՝ դեպքի վայր են ժամանել փրկարարը:
Աղբյուրը նկատում է, որ փոշու փոթորիկը մարդկանց հանկարծակիի է բերել, քանի որ երկրի հյուսիսի համար բնորոշ մուսոնային սեզոնին ավելի քան 6 շաբաթ ժամանակ կա:













