ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա 9 զոհ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Ջորջիա նահանգում 9 ուղևոր տեղափոխող С-130 ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով բոլորը զոհվել են, հաղորդում է WSAV-TV-ն՝ տեղական իշխանություններին հղումով։
«Որքանով մեզ է հայտնի՝ ողջ մնացածներ չկան»,-հայտնել է Էֆինգհեմ շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Ջինա Բիլբոն։
Նշվում է, որ օդանավն ընկել է մայրուղու վրա:
Ոստիկանության ներկայացուցիչն իսկական հրաշք է անվանել այն փաստը, որ այդ պահին ճանապարհին մեքենաներ չեն եղել։
Հայտնի է, որ ինքնաթիռը պատկանել է ԱՄՆ Ազգային գվարդիայի՝ Պուտերտո Ռիկոյի 156-րդ օդային ստորաբաժանմանը։



















