«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորն օրեր առաջ ինքնավնասում է կատարել
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կալանավորն օրեր առաջ ինքնավնասում է կատարել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից ասացին, որ ինքնավնասման դեպք գրանցվել է, դատապարտյալին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
«Դեպքը գրանցվել է մի քանի օր առաջ: Կալանավորված անձը նախաբազկի ինքնավնասում է կատարել: Նա կալանավորված է շուրջ երկու տարի առաջ»:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ կալանավորի ինքնավնասման փաստով ՔԿՀ-ում նյութեր են նախապատրաստվում:










