Անցած գիշեր Մոսկվայում 12 ավտոբուս է այրվել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մոսկովյան գլխավոր վարչության ներկայացուցիչները կառույցի թվիթերյան էջում հայտնել են Մոսկվայում 12 ավտոբուսի հրդեհման մասին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, կրակը բռնկվել է մայրաքաղաքային ավտոպարկերից մեկում՝ լույս մայիսի 4-ի գիշերը: Հրդեհի տարածման մակերեսը կազմել է 300 քմ/մ:
Զոհերի կամ տուժածների, ինչպես նաև կրակի բռնկման պատճառների մասին տեղեկություն չկա:
Հայտնի չէ նաև, թե արդյոք դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է ամբողջության մարել կրակը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










