Կատալոնիայի խորհրդարանը թույլ է տվել կառավարության նախագահին ընտրել հեռակա կարգով

17:31 • 04.05.18

Կատալոնիայի խորհրդարանը մայիսի 4-ին հավանության է արժանացրել օրենսդրության բարեփոխումները, որոնք թույլ են տալիս հեռակա կարգով կառավարության նախագահի ընտրության գործընթաց անցկացնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խորհրդարանը հավանության է արժանացրել նախագահության մասին օրենքի փոփոխությունները, որոնք ենթադրում են առանց թեկնածուի ներկայության կառավարության ղեկավարի հաստատման առնչությամբ քննարկումներ անցկացնելու հնարավորությունը»,- ասված է Twitter-ում Կատալոնիայի խորհրդարանի էջում:

Հաղորդվում է, որ օրենսդրությունում փոփոխություն իրականացնելու համար տրվել է մոտ 70, դեմ՝ 64 ձայն:

Իսպանիայի սահմանադրական դատարանը հունվարի վերջին վճռել էր, որ Կատալոնիայի՝ Բրյուսել մեկնած նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը կարող է հաստատվել կառավարության նախագահի պաշտոնին՝ միայն անձամբ ներկա լինելով խորհրդարանում: Այնուամենայնիվ, Իսպանիա այցի դեպքում Պուչդեմոնին սպառնում է ազատազրկում: