Ռոման Պոլանսկին և Բիլ Քոսբին հեռացվել են «Օսկար»-ի ակադեմիայից

12:38 • 04.05.18

Հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպմամբ զբաղվող ամերիկյան կինոակադեմիան իր շարքերից հեռացրել է սեքսուալ սկանդալներում ներքաշված կինոռեժիսոր Ռոման Պոլանսկիին ու դերասան, երգիծաբան Բիլ Քոսբիին:

Ինչպես հայտնում է BBC-ն, Քոսբին նախորդ ամիս մեղավոր է ճանաչվել սեռական բռնության համար, մինչդեռ օսկարակիր Ռոման Պոլանսկին ընդունել է 1977թ. 13-ամյա դեռահասին բռնաբարելու մեղադրանքը:

Հայտնի է, որ կինոոլորտի երկու աստղերն էլ դեռևս չեն մեկնաբանել կինոակադեմիայի որոշումը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի կինոակադեմիայի շարքերից հեռացվել էր Հոլիվուդի ամենաազդեցիկ կինոպրոդյուսերը համարվող Հարվի Վայնշետեյնը, որը մեղադրվում է տասնյակ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների իրականացման համար:

Հատկանշական է, որ ամերիկյան կինոակադեմիայի գոյության 91 տարվա ընթացքում դրա անդամակցության իրավունքից զրկվել է 4 մարդ: Առաջինը դերասան Քարմին Քարիդին էր, որը գաղտնի ֆիլմային տեսագրություններ էր ուղարկել ընկերոջը:

 

 

 

Ռոման Պոլանսկին և Բիլ Քոսբին հեռացվել են «Օսկար»-ի ակադեմիայից