Հայաստանում տնկվել է «Բելառուսի հետ բարեկամության» անտառ
«Սևան» ազգային պարկում «Բելառուսա-հայկական բարեկամության անտառ» նախագծի շրջանակում 10հա մակերեսով տարածքում բելառուսական սոճիներ են տնկվել, հայտնում է rusarminfo.ru կայքը:
Բելառուսի անտառային տնտեսության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ հայկական կողմին է փոխանցվել 49.180 հատ սոճու տնկի, որից 12.380-ն օգտագործվելու է Սևանա լճի ափային գոտին զարդարելու համար:
Նշվում է, որ բելառուսական կողմն ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ ու շահագրգիռ է փորձի և տեխնոլոգիաների փոխանակման հարցում:











