Ճապոնիան պատրաստվում է մոտ 55 մլրդ դոլար ծախսել ռազմաօդային ուժերի վերազինման վրա. ԶԼՄ-ներ

16:04 • 04.05.18

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են մոտ 54.7 մլրդ դոլար ծախսել իրենց ռազմաօդային ուժերի վերազինման համար, գրում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Nikkei Asian Review-ին:

Նախագիծը մասնավորապես նախատեսում է հաջորդ սերնդի կործանիչի ստեղծում:

Ճապոնիայի կառավարության ծրագրերը նախատեսում են, որ 1.5 տրլն իեն (13.7 մլրդ դոլար) կծախսվի նոր կործանիչի ստեղծման համար, ևս 1.5 տրլն իեն՝ մոտ 100 նոր ինքնաթիռի գնման համար:

Մնացած միջոցները Տոկիոն պատրաստվում է ծախսել դրանց տեխնիկական սպասարկման և F-2 հին կործանիչների մոդելները շահագործումից դուրս բերելու վրա:

Նոր տեխնիկան ծրագրի համաձայն՝ հնացած տեխնիկան պետք է ամողջությամբ փոխարինվի 2030 թվականին: