2018 թվականի Գրականության Նոբելյան մրցանակը չեղարկվել է սեքսուալ սկանդալի պատճառով
Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է, որ 2018թ. չի հանձնի Գրականության Նոբելյան մրցանակը՝ թեկնածուների ընտրության համար պատասխանատու Շվեդական ակադեմիայում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով, հայտնում է The Guardian-ը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ 75 տարվա ընթացքում առաջին անգամ ժյուրին այս աշնանը չի հանձնի աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակը, բայց փոխարենը 2019թ. երկու հաղթողի անուն կհայտարարի:
Հայտնի է, որ սկանդալի կիզակետում է հայտնվել ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոն, որը մեղադրվում է 18 կանանց նկատմամբ սեռական ոտձգությունների և բռնության իրականցման համար: Առնոն ակադեմիայի անդամ Կատարինե Ֆրոստենսոնի ամուսինն է: Բացի այդ, Ժան-Կլոդ Առնոն մեղադրվել է նաև յոթ նոբելյան մրցանակակրի անունների արտահոսքի համար:
Նշվում է, որ լուսանկարչի գործողություններից տուժածներից 5-ը դիմել է ոստիկանություն: Որպես բողոքի նշան՝ ակադեմիայից հեռացել է մի քանի անդամ և մշտական քարտուղար Սարա Դանիուսը:










