Լրատվամիջոցները հերքել են Պուտինի երդմնակալության ժամանակ իրականացվելիք ահաբեկչության մասին լուրը
Սանկտ Պետերբուրգի ԶԼՄ-ներում առավոտվանից տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ժամանակ անհայտ ահաբեկիչները կարող են ահաբեկչական գործողություն իրագործել՝ օգտագործելով Մերձմոսկվայից Renault Fluence ավտոմեքենան, գրում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը»:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մայիսի 4-ի երեկոյան Լենինգրադյան ատոմակայանի անվտանգության ծառայության ղեկավարը նախապատրաստվող ահաբեկչական հարձակման վերաբերյալ նախազգուշացում է ստացել Մոսկվայից՝ Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայությունից:
Հաղորդվում է, որ այդ առնչությամբ ատոմակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Որոշ ժամանակ անց լրատվամիջոցները, որոնք կապվել են Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության զանգածային լրատվամիջոցների հետ փոխգործակցության բաժնի հետ, հերքել են այդ տեղեկությունը: Գերատեսչությունը հայտնել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:










