ԱՄՆ ավիակիրները սկսել են Միջերկրական ծովից հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին Սիրիայում

23:32 • 04.05.18

ԱՄՆ ռազմածովային ուժերի խումբը՝ «Հարի Թրուման» ավիակրի գլխավորությամբ, սկսել է ավիահարվածներ իրականացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի մամլո ծառայությանը:

«Ներկայիս գործողությունները ցույց են տալիս հարվածային ավիակիր խմբերի ճկունությունն ու հնարավորությունները», - հայտարարել է նավատորմի հրամանատար, կոնտր-ծովակալ Ջին Բլեքը:

Ռազմարշավն սկսվել է մայիսի 3-ին: Հարվածները հասցվում են Միջերկրական ծովի արևելյան հատվածից: