Հավայիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը. տարհանվել է մոտ 10.000 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)
Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը, ինչի հետաևնքով մոտակայքում գտնվող տների բնակիչները տարհանվել են, հաղորդում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ մոտակայքում գտնվող համայնքային կենտրոնները դարձել են ապաստան:
Շրջանային, նահանգային և դաշնային իշխանությունները ողջ շաբաթ նախազգուշացնում էին բնակիչներին, որ նրանք պետք է պատրաստ լինեն տարհանման: Տարհանվել են Լեյլանի-Էսթեյթս բնակավայրի բնակիչները: Հաղորդվում է, որ հրաբխի լավայի հոսքը հասել է այդ բնակավայրի սահմաններին:
Տարհանման մասին հրահանգը տարածվել է մոտ 10 հազար մարդու վրա:
Բնակիչներից մեկը նկարագրել է, թե ինչպես են լավայի շատրվանները 45մ բարձրությամբ օդ ցայտում:
Հայտնի է, որ Կիլաուեան համարվում է երկրագնդի ամենաակտիվ գործող հրաբուխերից մեկը:

















