Էգեյան ծովում բախվել են թուրքական ու հունական նավեր․ լրատվամիջոցներ

16:14 • 04.05.18

Էգեյան ծովում բախվել են թուրքական առևտրային նավն ու հունական ռազմանավ, որը բախման պահին գտնվել  է ՆԱՏՕ-ի շրջանակներում ձեռնարկվող գործողության ընթացքի մեջ, տեղեկացնում է newsbomb.gr կայքը։

Նշվում է, որ թուրքական նավը կրել է Karmate անունը, դրա վրա ծածնվել է թուրքական դրոշը։

Ըստ հունական աղբյուրի՝ Armatolos ռազմանավը վնասվել է մեջտեղի հատվածից։ Անձնակազմի որևէ անդամ չի տուժել։

Նշվում է, որ Armatolos-ի նավապետի ձեռնարկած գործողությունների շնորհիվ՝ հաջողվել է խուսափել միջադեպի՝ Թուրքիայի ծովային տարածք անցնելուց։

Թուրքական նավը, ըստ կայքի տեղեկությունների, փոխել է ուղղությունն ու վերադարձել Թուրքիայի սահմաններ։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։