Բակո Սահակյանն ընդունել է մի շարք երիտասարդական ՀԿ–ների ներկայացուցիչներին

16:58 • 05.05.18

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Քննարկվել են պետություն-հասարակական հատված կապերին, երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման քննարկումները՝ գոհունակությամբ հայտնելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: