Ջորջ Բուշ ավագը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱՄՆ նախկին նախագահ, 93-ամյա Ջորջ Բուշ ավագը դուրս է գրվել հիվանդանոցից։ Բժիշկները դրական են գնահատել նրա վիճակը։ Այս մասին Twitter-ում գրել է ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մակգրատը։
«Նախագահ Ջորջ Բուշ ավագը վարակի բուժումից հետո դուրս է գրվել Հյուսթոնի հիվանդանոցից։ Բժիշկները տեղեկացնում են, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, և նա երջանիկ է, որ վերադառնում է տուն», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ԱՄՆ նախկին նախագահը հոսպիտալացվել է վարակի պատճառով։ Ավելի ուշ Ջիմ Մակգրատը տեղեկացրել է, որ Բուշ ավագն արդեն ավելի լավ է զգում իրեն, սակայն նա դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում։










