Կանադայում ջրարջը թաքնվել է ինքնաթիռի օդորակիչի մեջ՝ ուշացնելով չվերթը
Կանադայում ինքնաթիռի մեջ մտած ջրարջն ուշացրել է Սասկատուն-Տորոնտո չվերթը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Air Canada ավիաընկերության տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սասկատուն քաղաքի օդանավակայանում։ Կենդանին թաքնվել է օդորակիչի փողրակի մեջ, մինչև տեխնիկական անձնակազմը միացրել է սարքը։ Սարքը սկսել է աշխատել, և կենդանին ընկել է ինքնաթիռի օդափոխման համակարգի մեջ։
Նշվում է, որ ջրարջին սարքից ազատելու համար օդանավակայանի աշխատակիցները ստիպված էին հանել ինքնաթիռի պանելները, ինչը մի քանի ժամ է խլել։
Ականատեսներից մեկի խոսքով՝ անձնակազմը «զարմացած էր ու չգիտեր՝ ինչ անել»։
«Սկզբում ամեն ինչ նման էր վեպի․ ոչ ոք երբեք նման բան չէր տեսել», - պատմել է ուղևորներից մեկը։
Օդանավակայանի աշխատակիցներին հաջողվել է հանել ջրարջին ինանքթիռից, և կենդանին անմիջապես փախել է նրանցից։










