Չինաստանում մինիվենը ընկել է գետը․ կա 8 զոհ
Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար մարզում մինիվենը ընկել է գետը, ինչի հետևանքով մահացել է 8 մարդ, ևս մեկը կորել է։ Այս մասին տեղական իշխանությունները գրել են Weibo սոցցանցի իրենց պաշտոնական էջում։
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան, երբ մինիվենը, որում 9 մեծահաակ կար, անհայտ պատճառով շուռ է եկել, դուրս եկել ճանապարհից և ընկել գետը։
Նշվում է, որ փրկարարները շարունակում են որոնողական գործողությունները։










