Ռուսաստանում Նավալնիի աջակիցները բողոքի ցույցերի են դուրս եկել. ավելի քան 350 մարդ ձերբակալվել է

16:27 • 05.05.18

Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցները «Նա մեր թագավորը չէ» կարգախոսով բողոքի ցույցերի են դուրս եկել, նախնական տվյալներով՝ կա ավելի քան 350 ձերբակալված, հաղորդում է meduza.io-ն:

Ձերբակալվածների թվում է նաև Ալեքսեյ Նավալնին:

Ոստիկանությունը նախազգուշացրել է հավաքվածներին, որ անկարգությունների դեպքում կկիրառվի ուժ և հատուկ միջոցներ:

Բացի Նավալնիի աջակիցներից Մոսկվայի «Պուշկինսկայա» հրապարակում են նաև Կրեմլին աջակցող «Ազգային ազատագրական շարժման» ակտիվիստները, որոնք վանկարկում են՝ «Կեցցե ռուսական ոստիկանությունը»:

«Նա մեր թագավորը չէ» ակցիան կազմակերպվել է մայիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության առնչությամբ: Հանրահավաքներ են անցկացվում Ռուսաստանի տարբեր քաղաքներում: