Օրենբուրգի մարզում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում․ մահացել է երկու երեխա

11:04 • 05.05.18

Օրենբուրգի մարզում հրդեհ է բռնկվել բնակելի շենքերից մեկում, որում բազմազավակ ընտանիք էր բնակվում։ Հրդեհի հետևանքով մահացել է երկու երեխա, երեք մարդ հոսպիտալացվել է այրուքներով և ածխածնի օքսիդի թունավորումով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի՝ Օրենբուրգի մարզի վարչությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը՝ Նովոտրոիցկոյե բնակավայրում։ Հրդեհի պահին տանն է եղել ընտանիքի պապը և հինգ երեխաները։

Ընտանիքի ավագ որդուն հաջողվել է հրդեհից փրկել իր երկու քույրերին և պապին, սակայն նա չի հասցրել փրկել 7 և 10 տարեկան քույրերին։

Նշվում է, որ հրդեհը մարվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 04։10-ին։ Հրդեհի բռնկման նախնական պատճառ է համարվում էլեկտրահաղորդման կարճ միացումը։