Կանադայում ամպրոպի և ուժեղ քամու հետևանքով երկու մարդ է մահացել

11:00 • 05.05.18

Կանադայի Օնտարիո նահանգում ամպրոպի և ուժեղ քամու հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Միսիսոգա քաղաքում ծառի անկման հետևանքով մահացել է տղամարդը, որն ամպրոպից առաջ կտրում էր ծառի վերևի ճյուղերը, իսկ նրա գործընկերը հոսպիտալացվել է։

Նշվում է, որ երկրորդ մահացածը Համիլտոն քաղաքում փորձել է ճանապարհի երթևեկելի մասից հեռացնել էլեկտրական գծի մետաղալարը։

Դրանից բացի, մոտ 200 հազար տուն մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Աղետի հետևանքով դադարեցվել է Լեսթեր Փիրսոնի անվան Տորոնտոյի Միջազգային օդանավակայանի աշխատանքը։