Բրազիլիայում հարսնացուն իր հարսանիքին ժամանել է ուղղաթիռով, որը վայրէջքի պահին վթարվել է (տեսանյութ)

23:53 • 06.05.18

Բրազիլիայում հարսնացուն իր իսկ հարսանիքին ուղղաթիռով է ժամանել, որը, կորցնելով կառավարումը, վթարվել է հենց վայրէջքի պահին: 

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հարսնացուն կարողացել է դուրս գալ բեկորների միջից և մասնակցել տոնակատարությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Սան Պաուլո նահանգում: Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավը վայրէջքի պահին կտրուկ շրջվել օդում և սկսել պտտվել: Որոշ ժամանակ անց այն բռնկվել է:

Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռում հարսնացուից բացի ևս 3 մարդ է գտնվել՝ այդ թվում և օդաչուն: Նրանք բոլորն էլ հասցրել են դուրս գալ ուղղաթիռից նախքան պայթյունը և թեթև վնասվածքներ են ստացել միայն: Նրանց օգնություն են ցույց տվել դեպքի վայր ժամանած բժիշկներն ու հրշեջները: