Լիբանանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

22:42 • 06.05.18

 

Լիբանանում սահմանված ժամին փակվել են ընտրատեղամասերը, որից հետո սկսվել է ձայների հաշվարկը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով մոնիթորինգի կենտրոնի տվյալները, օրվա ընթացքում քվեարկել է ընտրողների 50 տոկոսից ավելին: Նախնական արդյունքները պետք է հրապարակվեն կեսգիշերն անց:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ընտրություններն անցել են ոչ առանց խախտումների: Մի շարք ընտրատեղամասերում բախումներ են տեղի ունեցել տարբեր կուսակցությունների կողմնակիցների միջև:

Խորհրդարանում առկա 128 պատգամավորական տեղի համար մրցում են ընտրություններում գրանցված 976 պատգամավորի թեկնածու, մինչդեռ տեղերը խորհրդարանում բաշխվում են 11 քաղաքական խմբակցության միջև։ Երկրի խորհրդարանում սուննի և շիա մահմեդականներն ունեն 27-ական պատգամավորական աթոռ, քրիստոնյա մարոնները՝ 37։