Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ «պատմական երկխոսության» ցանկություն ունի

16:06 • 06.05.18

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Journal du Dimancheр հանդեսին տված հարցազրույցում խոստովանել է, որ կցանկանար «պատմական ու ռազմավարական երկխոսություն» սկսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես նշում է ria.ru-ն, Մակրոնը նաև ընդգծել է, որ մտադիր է այնպես անել, որ Ռուսաստանն ու Եվրոպան նորից «լեզու գտնեն», ու այդպիսով թույլ չտալ, որ «Ռուսաստանն ինքն իր մեջ փակվի»:

«Վլադիմիր Պուտինը երազում է Ռուսաստանին վերադարձնել  իր հզորությունը: Ինձ համար Ռուսաստանը Եվրոպայի մի մասն է, նույնիսկ եթե Ռուսաստանը գրեթե երբեք չի իմացել, թե ինչ ասել է այն ժողովրդավարությունը, որում մենք ապրում ենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: