Ռուսական "Князь Владимир" զբոսաշրջային լայների առաջին երթուղու մեկնարկը հետաձգվել է հրդեհի պատճառով
Ռուսական "Князь Владимир" զբոսաշրջային լայների՝ այս սեզոնի առաջին երթուղու մեկնարկը հետաձգվել է նավում ծագած հրդեհի պատճառով, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով "Черноморские круизы" զբոսաշրջային ընկերության ներկայացուցչին։
Լայները պետք է իր երթուղին սկսեր Սոչիից և ուղևորվեր դեպի Ղրիմ։
Հայտնի է, որ հրդեհի պահին ներսում գտնվել են միայն աշխատակազմի անդամները։ Ավելի ուշ հաղորդվել է, որ այրվել է նավի դիզելային գեներատորը։
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է հրշեջ-փրկարարների 8 բրիգադ, փրկարարները ստիպված են եղել նավից տարհանել 243 մարդու։ Հրդեհի մարումից հետո աշխատակազմը վերադարձել է լայներ։
"Князь Владимир"-ի 2018-ի մեկնարկային երթուղին հետաձգվում է արդեն երկրորդ անգամ․ ավելի վաղ այն կրկին չէր կայացել՝ տեխնիկական խնդիրների պատճառով։










