Չինաստանում ձերբակալել են 118 երեխա որդեգրած կնոջը (լուսանկար)

10:45 • 07.05.18

Չինաստանի Ուան քաղաքի իշխանությունները քրեական հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալել են կնոջ, որը հայտնի է ամբողջ երկրով մեկ նրանով, որ միլիոնավոր յուաններ է ծախսել 118 երեխայի որդեգրման համար: Իշխանությունները հրահանգել են փակել նրա մասնավոր մանկատունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լի Լիցզյուանը, որն իրեն միլիոնատեր է անվանում, սկսել է երեխաներ որդեգրել 1996 թվականից, իսկ 2007 թվականին հիմնել է իր «Սիրո գյուղ» մասնավոր մանկատունը:

Նրա գործունեությունն ակտիվ լուսաբանվել է լրատվամիջոցներով, ինչի շնորհիվ նա հայտնի է դարձել ամբողջ երկրով մեկ:

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ ճանաչում ձեռք բերելով՝ կինն օգտագործել է բարեգործությունն անձնական հարստացման համար, մեծ գումարներ է ստացել բյուջեից, ինչպես նաև՝ բարեգործներից: Ոստիկանությունը հայտարարել է, որ նա կասկածվում է երեխաներին օգտագործելու միջոցով պաշտոնյաներին սպառնալու և վախեցնելու համար։