Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը կկատարեն առաջին հարսանեկան պարը 1980-ականների երգի ներքո
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա հարսնացու Մեգան Մարքլը կկատարեն առաջին հարսանեկան պարը Ուիթնի Հյուսթոնի I Wanna Dance With Somebody երգի ներքո։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ զույգի հարսանեկան արարողության ամբողջ երգացանկը «զվարթ և կենուրախ է» և կներառի 1980-ական թվականների մի շարք այլ երգեր։ Նորապսակների համար ելույթ կունենա բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, որը հարսանիքին ներկա լինելու համար երկու համերգ է չեղարկել Լաս Վեգասում։
Հիշեցնենք, որ զույգը ստացել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու համաձայնությունը և նշանադրվել է։










