Թրամփը բաց կթողնի ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը Երուսաղեմում

23:45 • 07.05.18

ԱՄՆ Սպիտակ տանը հայտնել են, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Հայտարարությունում չի նշվում՝ ինչի հետ է կապված ԱՄՆ նախագահի որոշումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը կմասնակցեն ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը, ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները և Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը։