Նյու Յորքում մեքենան մխրճվել է ռեստորանի մեջ, կան տուժածներ (տեսանյութ)
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Մամարոնեկ քաղաքում կիրակի երեկոյան մեքենան մխրճվել է ռեստորաններից մեկի մեջ, ինչի հետևանքով տուժել է մի քանի մարդ, նրանցից երեքը՝ լրջորեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Mamaroneck Daily Voice-ին հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 20.00-ի սահմաններում, Enzo's Restaurant-ում։
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ, տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Tough to tell but a car drove through the floor-to-ceiling windows of Enzo’s Restaurant on Mamaroneck Ave in Mamaroneck. The vehicle is inside the building. At least 3 people left the scene on stretchers. I couldn’t tell what condition they were in. pic.twitter.com/9hYr7xuZhQ
— Jennifer X. Williams (@JenXperience) May 7, 2018










