Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Մեդվեդևի թեկնածությունը

16:07 • 07.05.18

ՌԴ նախագահի պաշտոնը 4-րդ անգամ ստանձնած Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը դիտարկել երկրի վարչապետի պաշտոնում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքը:

Նախորդ կառավարությունը հրաժարական է տվել մայիսի 7-ին՝ Պուտինի երդմնակալության օրը: Մեդվեդևը կառավարության ղեկավարն է եղել 2012 թվականի մայիսի 8-ից ի վեր՝ ՌԴ նախագահ Պուտինի նախորդ ժամկետի ամբողջ ընթացքում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնած Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին նախագահական ընտրությունների ժամանակ իրեն տված աջակցության համար և հայտարարել է, որ այն համարում է հսկայական քաղաքական կապիտալ և իր բարոյական հենարանը: