Ռուսները նշել են Պուտինի գլխավոր ձեռքբերումները ՌԴ նախագահի պաշտոնում

16:28 • 07.05.18

Ռուսաստանցիները ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գլխավոր ձեռքբերումներն են համարում երկրին հզոր, հարգված պետության կարգավիճակի վերադարձը (47 տոկոս), Հյուսիսային Կովկասում իրավիճակի կայունացումը (38 տոկոս) և անջատողական տրամադրությունների հաղթահարումը (27 տոկոս), հայտնում է rbc.ru-ն՝ «Լևադա կենտրոն»-ի ուսումնասիրությանը հղումով։


Հարցվածների 24 տոկոսը նշել է աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների բարձրացումը, 22 տոկոսը՝ բարեփոխումների իրականացումը։


Պուտինին ուղղված դժգոհություններից են սոցիալական խնդիրները։ Մասնավորապես՝ հարցվածների 27 տոկոսը հայտնել է, որ Պուտինը չի կարողացել հաղթահարել երկրի տնտեսական ճգնաժամը և կանգնեցնել արտադրողականության անկումը: 45%-ն էլ նշել է, որ ՌԴ նախագահին չի հաջողվել ապահովել եկամուտների արդար բաշխումը։


23 տոկոսն էլ համարում է, որ նա չի ապահովել օրենքի գերակայությունը երկրում։


Հարցումն անցկացվել է ապրիլի 20-24-ը, մասնակցել է 1600 մարդ։