Ստալոնեն պատրաստվում է անցնել «Ռեմբո»-ի 5-րդ մասի նկարահանումներին

12:30 • 07.05.18

Հանրահայտ դերասան Սիլվեստր Ստալոնեն պատրաստ է անցնել Վիետնամի պատերազմի վետերանի մասին «Ռեմբո» ֆիլմի հինգերորդ մասի նկարահանումներին, հայտնում է Deadline-ը:

Պարբերականի տվյալներով՝ դերասանն այժմ ուսումնասիրում է սցենարը, նկարահանումների սկիզբը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին:


Ֆիլմի պրոդյուսերը կլինի Ավի Լերները, որը նաև պատմության չորրորդ մասի պրոդյուսերն է:

Ֆիլմի առաջին մասի պրեմիերան կայացել է 1982 թվականին: Դրանից հետո նկարահանվել է ևս 3 ֆիլմ՝ 1985, 1988 և 2008 թվականներին։

 

Ստալոնեն պատրաստվում է անցնել «Ռեմբո»-ի 5-րդ մասի նկարահանումներին