Մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարում է Սերժ Սարգսյանը
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Գործադիր մարմնի նիստից հետո նախատեսվում է նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրությունը: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի` ավելի վաղ արված հայտարարության համաձայն՝ իրենց խմբակցությունը որոշում է կայացրել աջակցել և քվեարկել խորհրդարանական ուժերի մեկ երրորդի կողմից աջակցություն ստացող վարչապետի թեկնածուին:










