Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահին դիմում է ներկայացրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դադարեցնելու վերաբերյալ

16:38 • 08.05.18

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմում է ներկայացրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դադարեցնելու վերաբերյալ, որով պայմանավորված՝ խնդրել է նաև դադարեցված համարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հատուկ նիստում 59 կողմ, 42 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվել էր վարչապետ:

Նրա օգտին քվեարկել են ԱԺ «Ելք», ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցությունները, ինչպես նաև ՀՀԿ 13 պատգամավորներ: