Փերիս Հիլթոնից մեծ գումար և «անկեղծ» լուսանկարներ գողացած հաքերը դատապարտվել է մոտ 5 տարվա ազատազրկման
Ամերիկացի մոդել, դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնից մեծ գումար և «բաց» լուսանկարներ գողացած կին հաքերը դատապարտվել է 4 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
«Արդարությունը հաղթեց: Ես բավարարված եմ դատավճռով: Այս կինը ստացավ այն, ինչին արժանի էր», - ասել է Հիլթոնը դատական նիստից հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կին հաքերը կոտրել էր Փերիս Հիլթոնի բանկային հաշիվները՝ գողանալով ավելի քան 100 000 դոլար, ինչպես նաև՝ նրա «անկեղծ» լուսանկարները։
Պորտալի տվյալների համաձայն՝ Հիլթոնը եղել է հաքերի ուշադրության կենտրոնում 2015-2017 թվականներին։ Նրան հաջողվել է դերասանուհու բանկային հաշիվներին և iCloud ծառայության հաշվին հասանելիություն ստանալ։










