Երուսաղեմում ԱՄՆ ապագա դեսպանատան մոտ գտնվող հրապարակը կանվանակոչվի Դոնալդ Թրամփի անունով
Երուսաղեմում ԱՄՆ ապագա դեսպանատան մոտակայքում գտնվող հրապարակը կանվանակոչվի ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի անունով: Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատը հայտարարել է հրապարակը Դոնալդ Թրամփի պատվին պաշտոնապես անվանափոխելու մտադրության մասին:
«Այդկերպ, Երուսաղեմն իր երախտագիտությունը կհայտնի ԱՄՆ նախագահին և բնակիչներին, որոնք աջակցում են Իսրայել պետությանը»,- ասել է Բարկատը:
Նա նաև նշել է, որ Դոնալդ Թրամփը կանգնել է «պատմական ճշմարտության կողքին»:
Անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եկել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ժամանակը՝ հրահանգելով սկսել Թել Ավիվից այդ քաղաք ամերիկյան դեսպանատունը տեղափոխելու գործընթացը:











