Սիրիայում ռուսական Ка-52 ուղղաթիռ է կործանվել, օդաչուները զոհվել են

09:18 • 08.05.18

Սիրիայում ռուսական Ка-52 ուղղաթիռ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ Պաշտպանության նախարարությանը հղումով։


«Սիրիայի Արաբական Հանրապետության արևելյան շրջանների վրայով պլանային թռիչքի իրականացման ժամանակ վթարի է ենթարկվել ռուսական Ка-52 ուղղաթիռը»,- հայտնել են գերատեսչությունից։


Ըստ նախնական տեղեկատվության՝ միջադեպի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։