ԱԺ հատուկ նիստը՝ ուղիղ. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է (թարմացվում է)
13։16
Հայաստանի վարչապետի ընտրության հարցի քննարկմանը ելույթի խոսք ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով եկել էր մարդկանցով լեցուն Հանրապետության հրապարակի լուսանկարով և ըստ նրա, այդ ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով:
«Առաջարկում եմ արձանագրել այս փաստը, դուրս չմնալ համազգային զարթոնքի, նոր Հայաստանի եղբայրության և բարության մթնոլորտից և մաս կազմել այս զարթոնքին՝ կողմ քվեարկելով վարչապետի և ողջ ժողովրդի հաղթանակի օգտին»,-ասաց նա:
13։11
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո իր առաջին գործը լինելու է երկրի բոլոր ոլորտներում բնական կյանքն ապահովելու ուղղությամբ քայլերը: Այսօր, ըստ նրա, ինքը պատրաստվում է երկրի արտաքին վիճակի մասին զեկույցը լսել: Նա շեշտեց, որ երկրում տեղի ունեցած գործողությունները չեն նվազեցրել մեր դիրքերը ճակատում, այլ բարձրացրել են մարտական ոգին:
Նա կարևորեց, որ բյուջեի հավաքագրման և ծախսերը պետք է տեղի ունենան բնականոն ռեժիմով և բոլոր հարկատուներին կոչ արեց պատշաճ կատարել հարկային պարտավորությունները, չխաթարելու համար բնականոն ընթացքը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հեղափոխությունն իմաստ չէր ունենաս, եթե յուրաքանչյուրի վարքագծում էական փոփոխություններ տեղի չունենան:
Նա նաև շեշտեց, որ իրենց առաջին անելիքը ԸՕ-ի փոփոխությունն է լինելու, որպեսզի իրոք ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացվեն:
«Որևէ կասկած չկա, որ ՀՀ-ի պատմության համար նոր ու փառապանծ էջ է բացվում, վերադարձ հնին այլևս չի լինելու, հուսահատությանը տեղ չի մնալու»,-ասաց նա:
Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու համար պատգամավորների կողմից հերթագրվողներ չեղան, ի տարբերություն նախորդ անգամվա, երբ Փաշինյանին հարցեր ուղղելու համար 26 պատգամավոր էր հերթագրվել:
Ելույթների համար հերթագրվեց 5 պատգամավոր:
13։05
Հայաստանին պետք է այնպիսի տնտեսական զարգացում, որը կունենա նաև դրական սոցիալական ազդեցություն, քանի որ զուտ վիճակագրական տնտեսական աճը որևէ էական բան չի փոխում:
Այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընթացող վարչապետի ընտրության հարցի քննարկմանը։
Նրա խոսքով՝ Հայաստանին հարկավոր է տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որը կփոխի մարդկանց կյանքը՝ դառնալով աղքատության և սոցիալական խնդիրների կրճատման հիմք: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ պետք է լուրջ աշխատանք տանել, որ ՀՀ բյուջեն մեծանա, ինչը թոշակների և բյուջետային աշխատավարձերի բարձրացման հնարավորություն կտա: Վարչապետի թեկնածուն այս ճանապարհին հասնելու 3 ճանապարհ մատնանշեց:
«1-ին՝ ՀՀ-ում հեղափոխական տեմպով պետք է զարգանան տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչի պոտենցիալն այսօր առկա է մեր երկրում: 2-րդ՝ գյուղատնտեսության զարգացում, այսինքն՝ նոր տեխնոլոգիաները լայնորեն պետք է օգտագործվեն գյուղոլորտում: Որպես ռազմավարական նպատակ է լինելու չմշակվող հողերի մշակումը, իսկ սրան հասնելու համար մենք պետք է բազմաթիվ ջանքեր գործադրենք, խթաններ ստեղծենք, ինչու չէ նաև հարկային արտոնություններ տալով»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կառավարությունը պետք քաղաքացիներին վարկային բեռը թուլացնի, հատկապես գյուղատնտեսական, իհարկե բյուջեի և բանկերի, վարկային կազմակերպությունների հետ ինտեսիվ աշխատելու և ընդունելի վնասի շրջանակում: Նա գտնում է, որ անզեն աչքով էլ տեսանելի է, որ գյուղատնտեսական ոլորտն արտահանման մեծ պոտենցիալ ունի, ինչը մինչ այս չի կիրառվել օլիգարխիկ համակարգի պատճառով:
«3-րդ սկզբունքը զբոսաշրջության զարգացումն է, ինչ մեծ հեռանկարների ունի: Վերջին 15 օրերին համաշխարհային մամուլի գլխագրերում ՀՀ-ն, մեր սիրո ու թավշյա հեղափոխությունը ներկայացվել է դրական լուսի ներքո։ Աննախադեպ բարձրացել է ՀՀ-ի և հայ ժողովրդի վարկանիշն աշխարհում: Տարվա 2-րդ կեսին զբոսաշրջության աճը նկատելի կլինի»,-շարունակեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս շեշտեց՝ քրեածին ազդեցությունը երկրում պետք է հասցնել ցածր մակարդակի, ինչի բացառիկ հնարավորություն, ըստ Փաշինյանի, առկա է:
Վարչապետի թեկնածուն զբոսաշրջության զարգացման համար կարևորում է նաև օդային տրանսպորտի գների իջեցումը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահը: Նա վերահաստատեց՝ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ անդամ պետություն, ավելին՝ գործադրելու է ջանքեր այդ անդամակցություն արդյունավետ դարձնելու համար:
«ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների զարգացումը մեր առաջնահերթություններից է, բայց այն լինելու է իրավահավասարության վրա: ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունները շարունակվելու են, ՀՀ-Իրան, ՀՀ-Վրաստան հարաբերությունների պոտենցիալն օգտագործվելու է։ Կարևորում եմ նաև Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը, ինչու չէ՝ նաև Հնդկաստանի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նաև շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում պատրաստ է բանակցել Ադրբեջանի իշխանության հետ, սակայն կարևորում է Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալը:
Ըստ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակելու է մնալ օրակարգում, սակայն վերանայվելու է ոչ կադրային դեսպանների հարցը: Փաշինյանը վստահեցրեց, որ իր ուշադրության կենտրոնում է լինելու նաև տուգանքների հարցը։
12։45
Վերջին մեկ ամսում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունների՝ առանց ցնցումների տեղի ունենալը պետական խոհեմության արդյունք է:
Այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընթացող վարչապետի ընտրության հարցի քննարկմանը։
Փաշինյանը թվարկեց այն ժամանակաշրջանները, երբ երկրում անկայություն է եղել և նշեց, որ հենց այդ փորձությունների միջով անցնելով՝ հանգել են լռելյայն մի համաձայնության, որ վերջ՝ բռնությունն այլևս տեղ չունի ՀՀ ներքաղաքական կյանքում:
«Ներքաղաքական կյանքում ավտոմատները պետք է լռեն հավիտյան և համախոհության առանցքը պետք է լինի ՀՀ շուրջ հայկական պետականության կայացումն ու հզորացումը»,–ասաց նա և հավելեց, որ հենց սա է լինելու ձևավորվող կառավարության գործառույթը՝ ձևավորել համերաշխության մթնոլորտ, իրավունքի շուրջ ազգային միասնություն։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ-ում արտոնյալներ չեն լինելու և վե՛րջ, ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու և վե՛րջ, մենաշնորհներ այլևս չեն լինելու, յուրաքանչյուրն իր նախընտրած բիզնեսով է զբաղվելու և վե՛րջ:
Իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վե՛րջ: Որևէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային շրջանում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություն է իրականացնելու՝ առանց վենդետաների, խստորեն պահպանելով օրինականությունը»,-ասաց նա:
ՀՀ վարչապետի թեկնածուն հայտարարեց, թե քաղաքական և տնտեսական հետապնդումների էջն այլևս փակված է Հայաստանում: «Հայկական հեղափոխության հիմնական և ամենակարևոր ուղերձը, որին պետք է հավատարիմ մնանք անմնացորդ և մինչև վերջ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր արդեն տասնյակ ուղերձներ են ստանում սփյուռքից, ովքեր հավաստիացնում են, որ կազմ-պատրաստ սպասում են, որ վերադառնան Հայաստան և լծվեն Հայաստանի շենացմանը: Նա նշեց, որ ովքեր դրսում տասնյակ հաջողված բիզնեսներ են դրել, բայց ոչ Հայաստանում՝ հասկանալի պատճառներով, նրանք ևս պետք է ներդրումներ անեն Հայաստանում:
«Սիրելի հայրենակիցներ ձեր վերադարձի ժամը եկել է: ՀՀ տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին, որը պետք է սկսել անմիջապես և ոչ մի վայրկյան չպետք է հետաձգել, քանի որ Հայաստանի անվտանգության հարցն է»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ պետք է մեկնարկեի մեծ հայրենադարձի սկիզբը, «արտագաղթի անիվը հետ պտտվի»: «Մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սփյուռքի ներկայացուցիչների հետ գործնական քայլեր իրացնելու համար»,-ասաց նա:
Սփյուռքի ներուժի մասին խոսելով, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չպետք է նսեմացնել հայրենակիցների հնարավորությունները, որոնց տաղանդը, ըստ նրա, բավարար չի օգտագործվում:
«Պետական համակարգում առկա լավագույն ներուժը կօգտագործենք: Պետական համակարգում գործող բոլոր պրոֆեսիոնալների վրա ենք հույս դնում, ովքեր իրեն դիրքին հասել են պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Ազգային այս զարթոնքը, վերածնունդը հնից ազատվելու շանս է տալիս յուրաքանչյուրին, ով պատրաստ է դառնալ ՀՀ նոր քաղաքացի, սպասարկել ՀՀ շահը»,-ասաց նա:
12։30
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթն այսօր ԱԺ-ում սկսեց Շուշի ազատագրման 26-րդ տարելիցի շնորհավորանքով: Նա կարևորեց այն, ինչպես ինքը որակեց, որ ժողովրդի թեկնածուի հաղթանակը հենց այսօր է լինելու:
«ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդն այնքան ոգևորված է, որքան Շուշիի ազատագրման օրերին, ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդն առավել քան վստահություն ունի դեպի ՀՀ ապագան, քան երբևէ:
ՀՀ-ում իրականացված ոչ բռնի ու թավշյա հեղափոխությունը զարմացրել ու հիացրել է ամբողջ աշխարհին, Հայաստանի և հայ ժողովրդի վարկանիշն այսօր ավելի բարձր է, քան երբևէ։ Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակություն ավելի ծանրակշիռ է, քան երբևէ, ինչը մենք պետք է ծառայեցնենք ՀՀ շահերին»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից դիմեց Արցախի բնակչությանը՝ հայտարարելով, որ ՀՀ-ում «ոչ բռնի ու թավշյա, սիրո հեղափոխությունն ամրապնդելու է Արցախի անվտանգությունը»։
«Համոզված եղեք՝ սիրո և համերաշխության հեղափոխությունը ոչ միայն վտանգ չի պարունակում, այլև նոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի համար»,-նշեց նա՝ հույս հայտնելով, որ հայ ժողովրդի այսօրվա համախմբվածությունն աշխարհին կստիպի նաև ճանաչել Արցախի անկախությունը։
12:18
Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը, ով կոչ արեց օգտվել այս բացառիկ հնարավորությունից և դեմ չգնալ ՀՀ ժողովրդին:
«ՀՀ քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ իրենց ճնշվածությունը զգացել են միայնակ, դուրս հանեցին փողոց, որը չվերածվեց բռնության, այլ պայքարի ցնծությամբ դարձավ միասին գործելու ոգևորություն»,-ասաց նա և նշեց, որ բոլորի նպատակը՝ ազատ, արդար և երջանիկ Հայաստան ստեղծելն է։
11:57
Մեկնարկել է Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի վարչապետի ընտրության հարցը։ Խորհրդարանի 1/3-ի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Վովայի Փաշինյանը:
100 պատգամավոր է գրացվել, քվորում կա, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց նիստի մեկնարկի մասին: ԱԺ-ն ծափողջյուններով շնորհավորեց նաև Շուշիի ազատագրամն 26-րդ տարեդարձը:
ԱԺ նիստին լրագրողների համար հատկացված սենյակից հետևում է նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։
ԱԺ-ում մեծամասնություն կազմող՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն կօժանդակի բավարար ձայների քանակով, որ ամսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ:
Իսկ մինչ այդ ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը:
Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Քաղաքականություն 14:06 • 21/11 Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Բելգիացի քաղաքական գործիչները նախ շեշտում են, որ իբրև COP 29-ը ընդունող երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է շոշափելի հավատարմություն ցուցաբերել մարդու իրավունքների, մարդու արժանապատվության և արդարության հիմնարար սկզբունքներին։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
10:57 • 22.11.24 Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները
-
09:48 • 22.11.24 Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը
Իրադարձային
-
11:43 • 22.11.24 Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակներին, ապա պատին
-
11:36 • 22.11.24 Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»