Մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

19:46 • 09.05.18

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ամենահայտնի նահանգապետերից  մեկը՝ ամերիկահայ Ջորջ Դեքմեջյանը մահացել է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունից:

ՀԲԸՄ-ն իր ցավակցություններն է հայտնել այն անձանց, որոնց կյանքի և անձնական համոզմունքների  վրա դրական անդրադարձ է ունեցել Ջորջ Դեքմեջյանի գործունեությունը:

«Այսօր ևս մեկ հայորդի միացավ հայ ազգի բացառիկ հասարակական գործիչներին, այդ թվում՝ Քըրք Քըրքորյանին և Հայկական ընդհանուր բարեգործական միության նախկին նախագահ Ալեք Մանուկյանին,  ովքեր թողել են հույսի և ոգեշնչման անսպառ ժառանգություն:»,- ասել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: