Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց «Անմահ գունդ»-ի երթը (տեսանյութ, լուսանկարներ)

13:43 • 09.05.18

Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված քայլեթն՝ ի հիշատակ հայրենական պատերազմի, Արցախյան հերոսամարտի ու քառօրյա պատերազմի ժամանակ ընկած հերոսների:

Երթի մասնակիցներն իրենց հետ բերել են հերոսների լուսանկարները, որոնք ձեռքում պահած Ազատության հրապարակից երթով կգնան Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ միջոցառում է նախատեսված:

Երթին միացել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը,  ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը,  ԶՈւ -ի և Ոստիկանության ներկայացուցիչներ: Երթի առաջին շարքերում կանգնած է ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պագամավորները:

Tert.am-ի հետ զրույցում «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն ասացին, որ երթը նպատակ ունի ապահովել սերունդների կապը: Նրանց կարծիքով՝ բոլորովին կապ չունի, թե հերոսը, որ ժամանակաշրջանում է տվել իր կյանքը հանուն հայրենիքի: