ՔԿ նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը ոչ մի տեղ չի մեկնել, գտնվում է Հայաստանում. ՔԿ

15:34 • 09.05.18

ՀՀ քննչական կոմիտեից հերքում են տեղեկատվությունը, թե Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանը 3 օր առաջ մեկնել է Հայաստանից:
 
Tert.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին՝  Վահագն Հարությունյանը չի մեկնել Հայաստանից, չի ազատվել աշխատանքից և գտնվում է Երևանում:

ՔԿ-ից հավելեցին, որ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը արձակուրդ է վերցրել 2018 թվականի մարտ ամսին` ընտանեկան խնդիրների պատճառով, և մարտի 27-ին մեկնել է Մոսկվա, ապա՝ Գերմանիա:

Վ.Հարությունյանը Երևան է ժամանել մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը:

Նշենք, որ այսօր մամուլը գրել էր, որ Վահագն Հարությունյանը արդեն 3 օր է Հայաստանում չէ, մեկնել է Գերմանիա՝ սպասելով, թե ինչպես պետք է հանգուցալուծվի հայաստանյան քաղաքական իրավիճակը։