Մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը

11:14 • 09.05.18

ԱՄՆ-ում 89 տարեկանում մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը: Այդ մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով նրա աշխատակազմի նախկին ղեկավարին:

Քաղաքական գործչի ընտանիքի հայտարարության համաձայն՝ նա մահացել է իր տանը:

Դոքմեջյանը Կալիֆորնիայում երեք տասնամյակ զբաղվել է քաղաքականությամբ. եղել է նահանգային խորհրդի անդամ, սենատոր, նահանգի գլխավոր դատախազ և նահանգապետ: Նա Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնն է զբաղեցրել 1982-1991 թվականներին:

Ինչպես գրում է LA Times-ը, հայ ներգաղթյալների որդի Դոքմեջյանը երկու անգամ ընտրվել է նահանգապետ և դարձել Միացյալ Նահանգներում ամենանշանավոր ամերիկահայ քաղաքական գործիչը: Նա իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում փորձել է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: