Պեկինում ամբողջությամբ ավտոմատ ինքնակառավարման համակարգով մետրոյի ճյուղ կկառուցվի

17:11 • 09.05.18

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ամբողջությամբ ավտոմատ ինքնակառավարման համակարգով մետրոյի ճյուղ կկառուցվի: Այս մասին ասվում է Չինաստանի Պետական խորհրդին կից Պետական գույքի վերահսկման և կառավարման կոմիտեի կայքում, հաղորդում է «РИА Новости»-ն:

Նշվում է, որ մետրոյի նոր ճյուղը կկառուցվի քաղաքի հյուսիսային մասում և կհատի Պեկինն արևելքից արևմուտք:

Աղբյուրը մանրամասնում է, որ մետրոյի նոր ճյուղի երկարությունը կլինի 29.4 կմ և բաղկացած կլինի 21 կայարանից:

Երկրի իշխանությունները դեռ չեն տեղեկացնում՝ երբ կգործարկվի մետրոյի նոր ճյուղը, սակայն, տեղական լրատվամիջոցների տվյալների համաձայն, այն կարող է գործարկվել արդեն 2021 թվականին: