Իրանի խորհրդարանում այրել են ԱՄՆ դրոշը և վանկարկել «Մա՛հ Ամերիկային» (լուսանկարներ, տեսանյութ)

11:49 • 09.05.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, համաձայն որի երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, իրանցի քաղաքական գործիչները երկրի խորհրդարանում այրել են ամերիկյան դրոշը և մեղադրել Թրամփին «հարցեր լուծելու համար անհրաժեշտ մտավոր կարողություններ չունենալու համար», գրում է The Daily Mail-ը:

Օրենսդիրները, այրելով ԱՄՆ-ի դրոշը և գործարքի խորհրդանշական պատճենը, վանկարկել են «Մա՛հ Ամերիկային», այնուհետ խորհրդարանական նիստի ընթացքում որոշել են ավելացնել երկրի հրթիռային ծրագրի համար հատկացվող միջոցները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից և կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ:

Թրամփի հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ն անվանել է երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները:

«Այս պահից սկսած իրանական միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը գործում է Իրանի և 5 երկրի միջև»,- ասել է Ռոհանին:

Նա նաև նախազգուշացրել է, որ Իրանը կարող է շաբաթների ընթացքում վերսկսել ուրանի հարստացումն՝ «առանց որևէ սահմանափակումների»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, Twitter-ում հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ափսոսում են ԱՄՆ նախագահի որոշման համար:

 

 

 

Members of Iran's parliament burned an American flag and a symbolic copy of the Iran deal as a session of parliament began in Tehran on Wednesday morning

They also chanted 'Death to America,' according to the Iranian Students’ News Agency