ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Հս. Կորեա. սպասվում է, որ նա իր հետ ԱՄՆ կտանի 3 ամերիկացի «գերիների»

11:35 • 09.05.18

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել է ԿԺԴՀ, որտեղ, ինչպես սպասվում է, նա հանդիպումներ կունենա ամերիկա-կորեական գագաթնաժողովի նախապատրաստման առնչությամբ, հայտնում է interfax.ru-ն:

Ինչպես «Յոնհապ» գործակալությանը հայտնել է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմում աղբյուրը, ԿԺԴՀ իշխանությունները որոշել են ազատ արձակել ԱՄՆ երեք քաղաքացիների, նրանք երկիրը կլքեն պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ միասին:

«Մենք ակնկալում ենք, որ նա իր հետ կբերի Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի հանդիպման ամսաթիվը, ժամը և երեք գերիներին»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Փհենյան Պոմպեոյի այցի մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպասվում է, որ քննարկվելու են Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի սպասվող բանակցությունները, որոնք պետք է կայանան առաջիկա շաբաթներին: