«Նաիրի» հյուրանոցային համալիրի հարակից ձորում հայտնաբերվել է դի

11:41 • 09.05.18

Մայիսի 9-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Նաիրի» հյուրանոցային համալիրին հարակից ձորում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: